ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Վրացուհին հավակնում է վան Դեյքի կտավի տեր դառնալ

Վրացուհին հավակնում է վան Դեյքի կտավի տեր դառնալ
10.01.2016 | 12:54

Թբիլիսիի բնակչուհի Էկա Աբաշիձեն պնդում է, որ Ստամբուլում հայտնաբերված հոլանդացի հայտնի նկարիչ Անտոնիս վան Դեյքի (1599-1641) նկարը «մի քանի տարի առաջ իր ընտանիքի հետ էր», հաղորդում է վրացական «Իմեդի» հեռուստաալիքը: Աբաշիձեն հայտարարել է, որ իր ընտանիքը չգիտեր, որ նկարի հեղինակը վան Դեյքն է: Ներկայումս կտավը գնահատվում է 14 մլն դոլար: «15 տարի առաջ իմ եղբայր Գեորգին գնեց նկարը Թբիլիսիի խանութներից մեկում: Նկարը պահվել է մեր տանը, բոլոր ծանոթները գիտեն, բայց մենք չգիտեինք, որ վան Դեյքի նկարն է»,- պնդում է կինը` հայտարարելով, որ «գիտի նկարի հակառակ կողմի ինիցիալները, որոնցով կարելի է ճանաչել»: Էկա Աբաշիձեն ասել է, որ 5 տարի առաջ կտավը վաճառել է 37 հազար դոլարով: Գնորդը վճարել է ընդամենը 7 հազար դոլարը` չնայած, որ դատարանը պարտավորեցրել է վճարել ամբողջը: Այժմ կինը փորձում է նկարն ընտանիք վերադարձնել:

Դիտվել է՝ 1248

Մեկնաբանություններ